Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ասադի կուսակցությունը հաղթանակ է տարել Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

2706
Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 13:15
Ասադի կուսակցությունը հաղթանակ է տարել Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «Բաաս» կուսակցության կողմից ղեկավարվող «Ազգային միասնություն» կոալիցիան հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Deutsche Welle-ը:

Նշվում է, որ իշխող կոալիցիային հաջողվել է մեծամասնություն պահպանել Ժողովրդական խորհրդում, թեպետ 2016թ․ արդյունքների համեմատ՝ կորցրել է 23 տեղ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են՝ Ասադի իշխանությունն ամրապնդելու համար: