Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ «France 24» լրատվամիջոցին
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «France 24» լրատվամիջոցին: Նա անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներին: «Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաև շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու ուղղությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա, իրապես, շատ վտանգավոր զարգացում էր: Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է»,- ասել է նախարարը: Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությանը՝ Մնացականն ասել է. «Սա ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է, փաստացի սպառնալիք նաև սեփական ժողովրդի հանդեպ: Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»: Նա հայտնել է, որ խնդրի հանգուցալուծման համար պատերազմը տարբերակ չէ, և այն պետք է ամբողջությամբ բացառվի։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24