Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Փալոնեի առաջարկը՝ զրկել Ադրբեջանին ռազմական աջակցությունից

2555
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 09:55
ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Փալոնեի առաջարկը՝ զրկել Ադրբեջանին ռազմական աջակցությունից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի առաջարկը։

Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, քանի որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Այս կապակցությամբ Փալոնն ասել է․ «Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»:

Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։