Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քադիրովն ու նրա ընտանիքը հայտնվել են ԱՄՆ-ի «սև ցուցակում»

2900
Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ., 21:20
Քադիրովն ու նրա ընտանիքը հայտնվել են ԱՄՆ-ի «սև ցուցակում»

ԱՄՆ Պետական դեպարտամենտը Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին ներառել է «սև ցուցակում», այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Պատճառը Քադիրովի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն են Չեչնիայի Հանրապետությունում: Պետքարտուղարությունը տիրապետում է լայնածավալ հավաստի տեղեկատվության այն մասին, որ Քադիրովը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, որոնք տեղի են ունեցել ավելի քան 10 տարի առաջ, այդ թվում՝ կտտանքներ ու առանց դատաստանի մահապատիժ»,- հայտարարել է Փոմփեոն:

«Սև ցուցակում» է հայտնվել նաև Քադիրովի կինը՝ Մեդնի Քադիրովը, դուստրերը՝ Այշաթն ու Կարինան:

Ըստ այս որոշման՝ Քադիրովներն այլևս չեն կարող մուտք գործել ԱՄՆ: