Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իրանում մահապատժի է ենթարկվել ԱՄՆ ԿՀՎ-ի օգտին լրտեսություն արած անձը

2769
Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ., 20:35
Իրանում մահապատժի է ենթարկվել ԱՄՆ ԿՀՎ-ի օգտին լրտեսություն արած անձը

Իրանի իշխանություններն այսօր առավոտյան մահապատժի են ենթարկել Մահմուդ Մուսավի Մաջին, ով մեղադրվում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգտին լրտեսություն կատարելու և հունվարին սպանված «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (IRGC) գեներալ Ղասեմ Սուլեյմանիի վերաբերյալ տվյալներ փոխանցելու մեջ, հայտնում է Fars գործակալությունը: Նա նաև մեղադրվում էր իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ համագործակցելու համար: Գործակալության տվյալներով՝ Մաջը տվյալներ է փոխանցել Սիրիայում Իրանի զինված ուժերի անձնակազմի, զինամթերքի և հաղորդակցման համակարգերի վերաբերյալ ԿՀՎ-ին, Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությանը և սաուդյան հատուկ ծառայություններին: