Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանն իր դրոնային պատերազմով Հայաստանին «չեռնոբիլյան» աղետով է սպառնում. #Forbes

2374
Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 12:50
Ադրբեջանն իր դրոնային պատերազմով Հայաստանին «չեռնոբիլյան» աղետով է սպառնում. #Forbes

Ամերիկյան ֆինանսատնտեսական Forbes ամսագիրն անրադարձել է Ադրբեջանի սպառնալիքներին, որոնք վերաբերում են Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին հարվածելու հայտարարությանը: Հոդվածի հեղինակ Դեյվիդ Համբլինգը գրում է, որ Ադրբեջանն իր դրոնային պատերազմով Հայաստանին «չեռնոբիլյան» աղետով է սպառնում:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրկին վերածվել է բաց պատերազմի: Հոդվածում անդրադարձ է կատարվում Բաքվի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիային, ինչպես նաև խոցված դրոնների քանակին:
«Առավել մտահոգիչ զարգացումը վերաբերվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլիի կողմից արված միջուկային «աղետի» սպառնալիքին: Դարգահլին հայտարարել էր, որ Ադրբեջանի սպառազինությունը «ունակ է բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար աղետի կվերածվի»,-նշվում է հոդվածում:
«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը կառուցվել է 1970-ական թվականներին, ինչպես և Չեռնոբիլինը: Ատոմակայանը փակվել էր 1988 թվականի երկրաշարժից հետո, և կրկին վերաբացվել է 1994 թվականին»,-գրում է Forbes-ը: Ամսագիրը նաև գրում է, որ Հայաստանի կողմից հնչեցվել են սպառնալիքներ, որոնք վերաբերվում են Մինգեչաուրի ջրամբարի ռմբակոծմանը: Մեջբերվում է նաև Արծրուն Հովհաննիսյանի «նման հայտարարությունները հանցագործություն են» հայտարարությունը։Forbes-ը հոդվածը եզրափակում է սահմանում շարունակվող լարվածության պահպանման վտանգով: «Հնարավոր աղետը, որը կարող է տարածվել Կովկասի սահմաններից դուրս, ակնհայտ է դարձել: Վտանգը օդում կախված է և այն չի պատրաստվում հեռանալ»,- եզրափակում է Համբլինգը։