Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 77 հազար նոր դեպք է հաստատվել

2785
Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 16:00
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 77 հազար նոր դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 77.3 հազար նոր դեպք, մահացել է 943 մարդ՝ համաձայն Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է: Ներկայում Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրում հայտնաբերվել է վարակի 3 696 141 դեպք, որից 141 130-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 1 680 424 մարդ։