Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական կողմի ուղիղ նշանակության տակից դուրս են եկել մի քանի հայկական բնակավայրեր». Ժիրայր Սեֆիլյան

303
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 18:30
«Ադրբեջանական կողմի ուղիղ նշանակության տակից դուրս են եկել մի քանի հայկական բնակավայրեր». Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական բանակը, ի պատասխան հակառակորդի սադրանքի, Տավուշի սահմանային հատվածում ազատագրել է ռազմավարական բարձունքներ, ինչի շնորհիվ Ադրբեջանական կողմի ուղիղ նշանակության տակից դուրս են եկել մի քանի հայկական բնակավայրեր, ինչպես նաև Հայկական կողմի ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ադրբեջանի տարածքով անցնող մայրցամաքային նշանակության ենթակառուցվածքներ։

Այս հաջողությունը ձեռք է բերվել շատ թանկ գնով. չորս զինծառայող հերոսաբար զոհվել է, մեկը ծանր վիրավոր է և պայքարում է մահվան դեմ, մյուսները միջին և թեթև վնասվածքներ ունեն։

Հպարտանում ենք Հայկական բանակի սպաների և զինվորների արիությամբ ու հմտությամբ, սգում ենք զոհերի համար և ցավակցում ենք նրանց ընտանիքներին, ծառայակիցներին, հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ»: