Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ վերանորոգել Այգեպարի մանկապարտեզը»․ Հայկ Մարության

427
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 17:50
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ վերանորոգել Այգեպարի մանկապարտեզը»․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:

Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը:

Լուսանկարում՝ Այգեպարի մանկապարտեզը՝ հրետակոծությունից առաջ»: