Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Փողոցային ակտիվիստները փորձում են ՀՀ ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը». Արթուր Ղազինյան

420
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 17:40
«Փողոցային ակտիվիստները փորձում են ՀՀ ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Հայաստանում իշխանության բարձր դիրքեր ստացած նախկին փողոցային ակտիվիստները փորձեր են անում ՀՀ ՊՆ և Գլխավոր շտաբի արձանագրած ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը:

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ՀՀ ԱԺ-ում, ինչպես նաև կառավարությունում չգիտեն, որ ՀՀ վարչապետը ոչ պատերազմական վիճակում որևէ կապ չունի ՀՀ զինված ուժերի հետ, չի ղեկավարում ՀՀ զինված ուժերը և որևէ օպերացիա իրականացնելիս ՀՀ զինված ուժերը չունեն որևէ պարտավորություն այդ մասին զեկուցել ՀՀ վարչապետին:

Այլ խոսքերով ասած՝ նա չի հանդիսանում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, և որևէ մասնակցություն և առնչություն չէր կարող ունենալ ՀՀ զինված ուժերի հաղթանակների հետ:

Վերջին ռազմական հաջողությունների համար մեր ժողովուրդը պարտական ու երախտապարտ է նախ և առաջ մեր զինվորներին, ապա ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ ԳՇ Օնիկ Գասպարյանին և իհարկե, երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին: Հ. Գ. Իսկ մայիսին ապրիլյանին մասնակցած նախկին թերթի խմբագիր-պատգամավորի նկարի վրա քիչ առաջ կանաչ ճանճեր էին հավաքվել, շատ տհաճ հոտ էր ընկել իմ տարածքում, երևի էդ հոտի վրա էին եկել:

Հեռացրեցի, որ օդը մաքրվի...»: