Երևան`   +29 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ.

ԱՆ խոսնակը՝ Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակի մասին

177
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 17:15
ԱՆ խոսնակը՝ Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակի մասին

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը՝ հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»: