«Թաղապետը 150 տոկոս պարգևավճար է ստացել»․ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների բողոքը
Այսօր՝ հուլիսի 16-ին, Արաբկիրի թաղապետարանի մի շարք աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել թաղապետարանի առջև: Աշխատակիցների խոսքով իրենք ստացել են 15-20 տոկոս եռամսյակային պարգևավճար, իսկ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը պարգևատրվել է աշխատավարձի 150 տոկոսի չափով։ Նրանք հանդիպել են թաղապետին, սակայն քննարկումը չի ստացվել և վրդոված դուրս են եկել այնտեղից՝ լրագրողներին առանց որևէ պարզաբանում տալու։ «Պարգևավճարների գաղափարը ճիշտ կիրառելու համար պետք է տարբերակված մոտեցում ցույց տալ։ Երբ որ սկսում ենք տարբերակված մոտեցում ցույց տալ, աշխատակիցը, համեմատելով մյուս աշխատողների կամ այլ վարչական շրջանների ՏԻՄ ներկայացուցչի հետ, ունենում է իր մոտ որոշակի դիսբալանս և դժգոհություններ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արաբկիրի թաղապետը։ Արամ Դանիելյանի խոսքով՝ այս ժամանակահատվածի համար, ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, 83 տոկոս կատարողական է ապահովվել։ «Ես գտնում եմ, որ բոլոր աշխատակիցներն աշխատավարձն ստացել են 100 տոկոսով»,- հավելել է Դանիելյանը։ «Ակցիայի մասնակիցները նշում են, որ Դուք 150 տոկոս պարգևավճար եք ստացել, իսկ իրենք չեն ստացել»,- նկատեց լրագրողներից մեկը։ «Հարգելինե՛րս, թաղապետի պարգևավճարը թաղապետը չի նշանակում։ Այն թաղապետի վերադասն է նշանակում՝ գնահատելով աշխատանքը։ Այս մասով ես մեկնաբանություն չեմ կարող տալ»,- նշել է Դանիելյանը։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54