Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Տավուշի մարզպետը ներկայացրել է Բերդ տանող ամենաանվտանգ ճանապարհը

314
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 15:25
Տավուշի մարզպետը ներկայացրել է Բերդ տանող ամենաանվտանգ ճանապարհը

«Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը հողային ճանապարհ է, բայց անցանելի է»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Այս օրերին մեր կողմից ճանապարհի սպասարկման հատուկ աշխատանքներ են իրականացվում լիարժեք անցանելիություն ապահովելու համար։ Անցակետեր են դրված Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ և Վազաշեն-Բերդ բոլոր երեք ուղղություններում։ Այս անցակետերի նպատակն է ճանապարհի անվտանգության ապահովումը, որպեսզի որոշակի սրացումների դեպքում արգելվի երթևեկությունը։ Այս պահին բոլոր երեք ուղղություններով երթևեկություն կա, որևէ վտանգ իրենցից չեն ներկայացնում, բայց ես ուզում եմ կոչ անել մեր հայրենակիցներին հնարավորության դեպքում երթևեկել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհահատվածով»,- ասաց Հայկ Չոբանյանը։