Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.

«Հայի և ցեղախմբի տարբերությունը»․ Կարեն Հովհաննիսյան

160
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 15:05
«Հայի և ցեղախմբի տարբերությունը»․ Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արժեհամակարգ․․․
Իրեն գերագույն գլխավոր հրամանատար համարող Ալիևը գեներալի, գնդապետի թաղմանը չի մասնակցում։ Ավելին, դրսևորում է անհարգալից վերաբերմունք․ այն ժամանակ, երբ հարազատները սգում են մահը, զանգում և ոտքի վրա ցավակցում է, ինչն էլ նկարահանվում և տեղադրվում է համացանցում․․․
Մենք մայորին հուղարկավորում ենք Եռաբլուրում և թաղմանը մասնակցում է իշխանական վերնախավը՝ վարչապետի գլխավորությամբ․․․
Հայի և ցեղախմբի տարբերությունը․․․»։