Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ապրիլյանից 4 տարի անց պատմությունը կրկնվեց». Տիգրան Աբրահամյան

303
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 14:50
«Ապրիլյանից 4 տարի անց պատմությունը կրկնվեց». Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։

Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։

Պատմությունը կրկնվեց ապրիլյանից 4 տարի անց. Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման»։