Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը»․ Տավուշի մարզպետ

346
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 13:45
«Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը»․ Տավուշի մարզպետ

«Առավոտվանից քննարկումներ ենք ունեցել կառավարության հետ և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պիտի տա վնասների չափի ծավալների վերաբերյալ։ Վաղվանից պիտի սկսենք զբաղվել այդ բնակարանների վերականգնման աշխատանքներով։ Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը։ Ես ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն այդ առումով և վստահ լինեն, որ մենք ամենասեղմ ժամկետում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնման հարցերը»,- վստահեցրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Հայկ Չոբանյանը հայտարարեց նաև, որ քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ չկան։ Նրանք պատսպարվել են նկուղներում և ապաստարաններում։