Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից»․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար

289
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 12:45
«Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից»․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ալիևի վերջին մեկ տարվա ընթացքում արած հայտարարություններին։ «Իլհամ Ալիևը հայտարարում է, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղն զբաղեցնում է ուժի գործոնը։ Այնուհետև ասում է, որ ոչ միայն Զանգեզուրն ու Երևանն է Ադրբեջանինը, ինչպես մի քանի տարի առաջ էր ասում, այլ որ Հայաստանի այսօրվա տարածքը հին պատմական Ադրբեջանի տարածքն է»,- նկատել է Վաղարշակ Հարությունյանը։ «Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հայտարարում է՝ մենք ի վիճակի ենք Նախիջևանից խփել Երևանին, ապա նույն միտքն իր ելույթում շարունակում է Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա ասում է, որ չեն հանդուրժելու, հարցի լուծմանը գնալու են ռազմական ճանապարհով․․․»,- նշել է Հարությունյանը։

«Սա Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից և հարցը լուծել ուժային տարբերակով»,- այսպիսի հետևություն է արել նախկին նախարարը՝ խոսելով Ադրբեջանի վերջին գործողությունների մասին։