«Հարաբերական հանգիստը ոչ թե թուլացրել, այլ ավելի է մեծացրել զգոնությունը»․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական սահմանին պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ շարունակվող ռազմական ագրեսիան մեկ անգամ ևս հաստատում է այն իրողությունը, որ, ի դեմս Իլհամ Ալիևի քաղաքական, ոչ լեգիտիմ իշխանության, գործ ունենք առավելապաշտական նկրտումներով ու արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հակառակ ուղղությամբ քայլեր ձեռնարկող խմբավորման հետ: Այս համատեքստում միջազգային հանրության թույլ արձագանքները, Թուրքիայի միակողմանի աջակցությունը որևէ կերպ չեն նպաստում խնդրի խաղաղ և տրամաբանական հանգուցալուծմանը, ինչն անխուսափելիորեն կարող է ավելի բարդացնել ստեղծված իրավիճակը: Այս օրերին մեր հայրենիքի արցախա-ադրբեջանական սահմանային հատվածի ամբողջ երկարությամբ իրավիճակը մնում է կայուն և գտնվում է Պաշտպանության բանակի լիակատար վերահսկողության ներքո: Բայց քանի որ շատ լավ ենք ճանաչում, թե ում հետ գործ ունենք, ով է մեր դիմաց կանգնածը, տիրող հարաբերական հանգիստը ոչ թե թուլացրել, այլ ավելի է մեծացրել զգոնությունը, որից ելնելով էլ համարժեք քայլեր են իրականացվում»: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30