Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ուեսթի ընտանիքը մտահոգված է նրա մոտ նկատվող երկբևեռ խանգարման նոպաներով

2464
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 23:40
Ուեսթի ընտանիքը մտահոգված է նրա մոտ նկատվող երկբևեռ խանգարման նոպաներով

Քանյե Ուեսթը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն, ինչպես արդեն հայտնել ենք, չի մասնակցի 2020թ․-ի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին։
Անցյալ շաբաթ TMZ պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուեսթի ընտանիքը մտահոգված է երկբևեռ խանգարման նոպաներով, որն, իբր միլիարդատեր երաժշտի մոտ առաջացել է նրա նախագահական հավակնությունների պատճառով:
Ուեսթը հայտարարել էր, որ նախագահական աթոռի համար մրցավազքին մտադիր է մասնակցել՝ որպես անկախ թեկնածու, քանի որ հանրապետականներից արդեն առաջադրվել է երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը:
Ուեսթն առաջին անգամ չէ, որ հայտարարել է նման մտադրության մասին, ավելի վաղ նա ասել էր, որ մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2024թ-ին:
ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու իրական շանսեր ունեն միայն երկու առաջատար կուսակցությունների՝ Հանրապետականների և Դեմոկրատականների թեկնածուները, այս պարագայում՝ Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը: Հազվադեպ է պատահում, երբ երրորդ կուսակցության թեկնածուները կամ անկուսակցականները շատ ձայներ են հավաքում։