«Հայաստանը ՀԱՊԿ-ին դնելու է պատասխանատվության առաջ». Հակոբ Բադալյան
«ՀԱՊԿ-ն չի կարող դրսևորել համարժեք դիրքորոշում, որովհետև, նախ պետք է, որ գոյություն ունենա ՀԱՊԿ»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Բադալյանը եթերի ընթացքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին. «Շատ կարևոր է այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ստացավ ռազմաքաղաքական սուբյեկտության, ավելի ինքնիշխան վարքագծի հնարավորություն, և նկատելիորեն փորձ է արվում օգտագործել այդ հնարավորությունը, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Երևանը մի կողմից բացարձակ կասկածի տակ չի դնում երկկողմ դաշնակցային պարտավորությունները, միևնույն ժամանակ, դնում է շատ կարևոր հարցադրումներ՝ ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության առնչությամբ։ Վարչապետի հայտնի խոսքը հիշեցնեմ, որ եթե Ռուսաստանը կասկածներ կարող է ունենալ Հայաստանի հանդեպ, մենք էլ կարող ենք կասկածներ ունենալ։ Այստեղ խնդիրն այն է, որ պետք է անցնել միջպետական բնույթի հարաբերության։ Եվ այս շեշտադրումները փոխում են Ռուսաստանի վարքագիծը։ Ընդ որում, չնայած Մոսկվայում ներկա վերնախավում մտածողությունը շարունակում է մնալ կայսերական, Հայաստանի հանդեպ մոտեցումները՝ վասալական, բայց ես կարծում եմ՝ Ռուսաստանում վերնախավը գալու է այն գիտակցման, որ Կովկասում Ռուսաստանի դերակատարումը կախված է ոչ թե վասալ, այլ՝ ինքիշխան Հայաստանից։ Սա իր ազդեցությունը թողնելու է ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների վրա։ Ի վերջո, ես կարծում եմ՝ Հայաստանը դնելու է ՀԱՊԿ-ին պատասխանատվության առաջ, և Հայաստանում ձևավորված իրողությունները, ինչ տեսնում ենք Տավուշում, դա առերեսելու է ՀԱՊԿ-ին իրողությունների հետ»,- ասել է քաղաքական վերլուծաբանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00