Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՀՀ Զինված ուժերն ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել»․ Արծրուն Հովհաննիսյան

378
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 23:20
«ՀՀ Զինված ուժերն ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել»․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ Զինված ուժերը ադրբեջանական որևէ գյուղ չեն թիրախավորել:

«ՀՀ ԶՈՒ-երն ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի, վստահաբար, կարող եմ պնդել, որ չեն թիրախավորել։ Այլ է հարցը, որ ադրբեջանական ԶՈՒ-երն իրենց իսկ բնակչությանը միտումնավոր թիրախավորում են՝ տների բակերում, հարակից տարածքներում տեղակայելով ռազմական նշանակության օբյեկտներ, որոնք հաճախ ենթակա են ոչնչացման»,- ասել է Հովհաննիսյանը։