Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի բնակչի մասին

337
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 23:15
ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի բնակչի մասին

Անհայտ կորած և Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի 30-ամյա բնակչի հարցով ՄԻՊ-ը երեկ զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քննարկել ենք այդ հարցը, այդ պահի դրությամբ ինձ փոխանցեցին, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը և դեռ չունեին պատասխան։ Այսօր հրապարակային աղբյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել էր, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղկացրել էր, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։ Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում։ Կապի մեջ ենք նաև Խնձորեսկի մեր քաղաքացու ազգականների հետ», - ասել է Թաթոյանը։