Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հստակ ծրագիր կա Ամուլսարի պահապանների գլխներին գործ սարքելու համար». Լևոն Գալստյան

399
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 01:10
«Հստակ ծրագիր կա Ամուլսարի պահապանների գլխներին գործ սարքելու համար». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի «պոստերում» վերջին 16 օրվա դեպքերը ցույց են տալիս, որ հստակ ծրագիր կա Ամուլսարի պահապաններին սադրանքների միջոցով հունից հանելու ու պարզ լեզվով ասած՝ գլխներին «գործ սարքելու» համար։ Ակնհայտ է նաև, որ դա արվում է անվտանգության ծառայություն իրականացնող նոր կազմակերպության միջոցով։
Ջերմուկցիներ ջան, չտրվեք սադրանքների ու շարունակեք ձեր խաղաղ, համառ ու զուսպ պայքարը։ Արդարությունն ու գիտակից քաղաքացիները ձեր մեջքին են, իսկ պետք եղած դեպքում էլ՝ ձեր կողքին։ Հետքայլ չի լինելու»: