«Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից հետո պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում 1. 2016 թվականին ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է վերադառնան որպես արցախյան բանակցային օրակարգի գերակայություններ: Առանց սահմանային վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման բանակցային գործընթացի ապագայի մասին որևէ խոսք գնալ չի կարող: 2. Պետք է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի մասնակցության նպատակահարմարության հարցը, քանզի Թուրքիան հերթական անգամ բացահայտեց, որ իրականում Արցախյան հակամարտության կողմ է և չի կարող նպաստել խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը: 3. Ադրբեջանի ագրեսիան ուղղված է առհասարակ հայության դեմ, լինի դա Արցախի Հանրապետության թե Հայաստանի Հանրապետության: ՈՒստի հայաստանա-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանները Ադրբեջանի հակահայկական քաղաքականության համատեքստում իրականում մեկ ռազմաքաղաքական ամբողջություն են՝ անկախ այդ սահմանների միջազգային ճանաչման կարգավիճակից: Հետևաբար սխալ է Ադրբեջանի մեղքով այդ սահմաններին ծագող ռազմական գործողությունների ֆորմալ տարանջատումը: 4. ՄԱԿ-ում նախաձեռնել Մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ գործընթաց, որը նախևառաջ պետք է վերաբերի վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Մասնավորապես, միջազգային վերահսկողության տակ է պետք վերցնել ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, նպաստելով թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot-ների» կիրառման հետ: 5. Միջազգային նշանակություն ունեցող տարածաշրջանային կոմունիկացիաների ապահովության խնդիրը ոչ թե Հայաստանի և Արցախի Հանրապետությունների խնդիրն է, այլ դրանց անխափան գործունեության և շահագործմամն մեջ շահագրգռված միջազգային շրջանակների: Հայաստանն ու Արցախը չունեն որևէ միջազգային պարտավորություն ապահովելու այդ ենթակառուցվածքների անվտանգությունը սեփական անվտանգության հաշվին: Ուստի երկու հայկական պետություններին սպառնացող ադրբեջանական գործողությունների դեպքում մենք պետք է մեզ լիակատար իրավունք վերապահենք ձեռնարկելու ցանկացած համարժեք քայլեր՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54