Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

601
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 19:45
Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա քաղաքացի, որը Երևանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի մոտ վրաերթի էր ենթարկվել:
Հուլիսի 14-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկանք է ստացվել, որ ժամը 12.30-ին վրաերթի ենթարկված Արտեմ Մկրտչյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն: