Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱԺ-ում քննարկվում է արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը

333
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 16:05
ԱԺ-ում քննարկվում է արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:

Օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյաը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը:

«Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ գլուխ՝ «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում», որում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ և որի հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը: Նախատեսվում է, որ առնվազն հինգ տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից։ Ցանկացած արտակարգ իրավիճակ ուղիղ սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին, ու այդտեղ առանցքային դեր ունի առողջապահական համակարգը»,- ասաց Նարեկ Զեյնալյանը: