Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները

335
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 05:05
Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները

Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին՝ ժամը 08:30-20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով»: