Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սպանված ադրբեջանցի գեներալի թեման զարգանում է բավականին հետաքրքիր շեշտադրումներով». Կարեն Հովհաննիսյան

352
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 14:12
«Սպանված ադրբեջանցի գեներալի թեման զարգանում է բավականին հետաքրքիր շեշտադրումներով». Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմական գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի գեներալի թեման զարգանում է բավականին հետաքրքիր շեշտադրումներով։ Այժմ հասարակությունը պահանջում է բացահայտել, թե ով է հայկական կողմին տվել գեներալի գտնվելու վայրի կոորդինատները։ Կարծում են, որ տեղի է ունեցել դավաճանություն պետական մակարդակով»։