Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Նախկին իշխանությունը չի ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել». Անդրանիկ Քոչարյան

267
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 13:50
«Նախկին իշխանությունը չի ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել». Անդրանիկ Քոչարյան

«Նախկին իշխանությունը չի ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել, այն է՝ որ ի տարբերություն իրենց պաշտոնավարման տարիների պաշտպանության համակարգի թուլությունների, այսօր ունենք առավելություններ և դրանով պետք է ոգևորվել, ուրախանալ, որովհետև դա բոլորինս է և չի կարելի թեկուզ հոգու խորքում ուրախանալ հակառակորդի ինչ-որ հաջողություններով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե հիշում եք՝ ընդդիմությունը միշտ լարվածության պահին հայտարարում էր, որ դադարեցնում է իր ընդդիմադիր գործունեությունը, մինչև Հայաստանի սահմաններում կվերանա լարվածությունը: Այսօր պատկերը այդպիսին չէ, բայց, փա՛ռք Աստծո, մեր ԶՈՒ-ն լուծում է իր առջև դրված խնդիրները, և այս պահի դրությամբ այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակորդին, և իրենք հասկացան, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելը հնարավոր չէ»,- հայտարարեց Քոչարյանը: