Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ենթադրենք, պատգամավորների մեծամասնությունը հիվանդ է, հեռավար քվեարկությամբ կարո՞ղ է ԱԺ-ն նիստ գումարել». Սասուն Միքայելյան

353
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 14:20
«Ենթադրենք, պատգամավորների մեծամասնությունը հիվանդ է, հեռավար քվեարկությամբ կարո՞ղ է ԱԺ-ն նիստ գումարել». Սասուն Միքայելյան

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարց բարձրացրեց. «Ենթադրենք, ԱԺ պատգամավորների մեծամասնությունը հիվանդ է և չենք կարողանում նիստ գումարել: Էդ դեպքում հեռավար քվեարկությամբ կարո՞ղ է ԱԺ-ն նիստ գումարել»:
Միքայելյանին արձագանքեց նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը. «Ես հակված եմ նրան, որ էն, ինչը քաղաքական մշակույթով պետք է ձևավորվի, օրենքով կարգավորելը բավականին դժվար է լինելու... Մենք ամեն ինչ պիտի անենք, որ պատգամավորի քվեարկությունը տեղի ունենա, որովհետև դա իրավունք է, և դրա համար ունենք համապատասխան բոլոր մեխանիզմները։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի նիստերին մասնակցելուն, այո՛, մարդիկ կարող են նիստերին և՛ անձնապես մասնակցել, և՛ օնլայն նայել էդ քննարկումը: Ամեն դեպքում, պետք է քննարկենք այս նախագիծը, հասկանանք՝ ինչպիսի լուծում ենք գտնում»,- պատասխանեց Ս. Ավետիսյանը: