Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Վարչապետը թող հիմա ուղիղ դիմի Ադրբեջանի ժողովրդին». Հայկ Մարտիրոսյան

352
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 13:15
«Վարչապետը թող հիմա ուղիղ դիմի Ադրբեջանի ժողովրդին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը թող հիմա ուղիղ դիմի Ադրբեջանի ժողովրդին: Եվ թող հիմա դարձյալ, արդեն հազարերորդ անգամ հպարտ հայտարարի, որ յուրաքանչյուր լուծում «պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:

Հիմա ի՞նչ անենք, որ իրենց համար ընդունելի միակ լուծումն այն է, ինչ պահանջում են այսօր Բաքվում:

Հիմա իրենց ի՞նչ է ասելու:

Հիմա մեզ ի՞նչ է ասելու»: