Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Չինարիի վրա արձակած կրակոցների փաստով հարուցվել է ևս մեկ քրգործ

431
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 13:20
Չինարիի վրա արձակած կրակոցների փաստով հարուցվել է ևս մեկ քրգործ

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակ է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն։