«Էս դահլիճում կարող է մի ժամից, օրինակ, երկրի ղեկավար փոխվի». Էդմոն Մարուքյան
«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ համարվող պատգամավորների գրավոր քվեարկության կարգը. «Այժմ հնարավորություն ունեն գրավոր քվեարկել միայն գործուղման մեջ գտնվելիս, մնացած դեպքերում չունեն, բայց կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք բախվեցինք իրավիճակի, երբ պատգամավորներն իրավունք չունեն իրենց լիազորություններն իրացնել: Այս կարգավորումը լուծում է այս խնդիրը»,- ասաց նա։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքելով «Իմ քայլի» պատգամավորին, ասաց. «Էս դահլիճում կարող է մի ժամից, օրինակ, երկրի ղեկավար փոխվի: Էդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորին չտեսնենք․ ի՞նչ իմանանք՝ տանը զե՞նք են դրել գլխին, ի՞նչ են պահել գլխին, ի՞նչ է ստորագրել, չտեսնե՞նք էդ մարդուն, չգա՞ խոսի: Այս նախագծով դուք ձեր իշխանության տակ ռումբ եք դնում: Սա աբսուրդ բան է՝ վերցրեք, հետ տարեք: Մենք դեմ ենք և՛ կորոնավիրուսի ժամանակ, և՛ ընդհանրապես այս մեխանիզմների կիրառմանը»։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36