Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ԶՈՒ 4 զինծառայողների հիշատակը

335
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 12:35
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ԶՈՒ 4 զինծառայողների հիշատակը

Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի դեմ մարտերում զոհված 4 հերոսների հիշատակը։

«Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների արդյունքում իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհվել են ՀՀ ԶՈՒ չորս զինծառայողներ: Ուզում եմ առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Հավերժ փառք հերոսներին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց չորս զինծառայողների զոհվելու մասին։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, ինչպես նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։