Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Եղեգնուտում լարված իրավիճակ է. ոստիկանները փակել են գլխավոր ճանապարհը

420
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 11:40
Եղեգնուտում լարված իրավիճակ է. ոստիկանները փակել են գլխավոր ճանապարհը

Եղեգնուտի բնակիչ Սմբատ Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ գիշերվա ժամը 03:00-ին մոտ 200 ոստիկաններ ներխուժել են համայնք և փակել գլխավոր ճանապարհը:

«Սահմանում պատերազմական իրավիճակը թողած՝ եկել են Եղեգնուտ համայնքն են փակել»,- գրել է Ս. Մկրտչյանը:

Այս պահին գյուղացիները փակել են գյուղապետարանի շենքը. նրանք ասում են, որ թույլ չեն տալու նախկին գյուղապետը, որ վերականգնվել է իր պաշտոնում դատարանի որոշմամբ, մտնի շենք:

Քաշքշուկ է սկսվել ոստիկանների և գյուղացիների միջև։