Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

380
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 11:20
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն»: