Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ․ «Ժողովուրդ»

210
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 08:40
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօրվանից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: ՀՀ վարչապետի՝ փետրվարի 12-ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այս ամիսների ընթացքում աշխատել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա, և չնայած հայեցակարգը դեռ պատրաստ չէ, և այն պետք է ներկայացնել դեկտեմբերին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը որոշել է ավելի վաղ սկսել հանրային քննարկումները, չնայած մինչ այս ամենամոտ ժամկետ էր նշվում սեպտեմբերը: Մենք տեղեկացանք, որ պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունն է և այն հանգամանքը, որ հանրային քննարկումներն անցկացվելու են առցանց ռեժիմով: Իսկ դա, բնականաբար, լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու, և հանրային քննարկումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջում: Ընդ որում, ինչպես քննարկում են իշխանության ներսում, այս նախագիծը պետք է լինի ամենալայն քննարկվածներից մեկը»:

Մանրամասները՝ թերթի համարում։