Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԱԻՆ-ը՝ Այգեպարում այրվող տան մասին

616
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 00:30
ԱԻՆ-ը՝ Այգեպարում այրվող տան մասին

Հուլիսի 14-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար գյուղի 3-րդ փակուղու 1-ին փողոցի տներից մեկի տանիքը այրվում է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից 5 փրկարար-ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է տան տանիքը՝ 120 քմ։