Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնակչությանը

443
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 23:10
Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնակչությանը

«Երեկ և այսօր Ադրբեջանը հրետակոծել է Չինարի, Այգեպար, Պառավաքար, Մովսես, Բերդ համայնքները: Մի քանի անգամ վնասվել է գազատար, որը ընթացքում վերականգնվել է: Թիրախավորվել են գործարաններ: Թիրախավորվում է խաղաղ բնակչությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա խոստացավ վաղը տեղում կազմակերպել ու ցույց տալ ադրբեջանական ավերածությունների հետքերը:

«Ադրբեջանը թիրախավորում է նաև սեփական բնակչությանը՝ տների մերձակայքում տեղադրելով զրահատեխնիկա:

Այս պահին համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում ունենք»: