Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱԳ նախարարը Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է սահմանային լարվածությանը

422
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 23:20
ԱԳ նախարարը Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է սահմանային լարվածությանը

Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։