Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանը պատասխան է տալու». հրապարակվել է զոհված Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը

424
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 21:05
«Ադրբեջանը պատասխան է տալու». հրապարակվել է զոհված Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը:
«Ադրբեջանը չի մարսելու իր հայատյաց վարքը, Ադրբեջանը պատասխան է տալու թեʹ հայի, թեʹ պատմության առաջ առհասարակ: Ինչպես տեղեկացանք, ՊՆ մամուլից, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Խորհին ցավակցություններս եմ հայտնում զոհված հերոսների ընտանիքներին: Ադրբեջանը չի մարսելու իր հայատյաց վարքը, Ադրբեջանը պատասխան է տալու թե հայի, թե պատմության առաջ առհասարակ: Մեր Գրիշը...: Հավերժ փառք բոլորիդ, տղեʹրք»,- գրել է պատգամավորը: