Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Այս խառը սահմանային կռիվների օրերին Ամուլսարում հերթական սադրանքն է արվում». Թեհմինե Ենոքյան

392
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 20:50
«Այս խառը սահմանային կռիվների օրերին Ամուլսարում հերթական սադրանքն է արվում». Թեհմինե Ենոքյան

Ամուլսարում այս պահին իրավիճակը լարված է. Հանքարդունաբերության դեմ պայքարող Ամուլսարի պահապանները վիճաբանում են ոստիկանների հետ:

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Հենց հիմա, այս խառը սահմանային կռիվների օրերին, Ամուլսարում հերթական սադրանքն է արվում ու կրկին այս պահնորդական ծառայության մարդիկ առանց անուն ազգանունը ներկայացնող տարբերանշանի ծառայություն են իրականացնում՝ խախտելով ՀՀ օրենքները։
ՀՀ ոստիկանություն, ի վերջո կպարզե՞ք՝ ո՞վ են այդ մարդիկ ու ունեն արդյո՞ք պահնորդների հավատարմագրեր»։

Մանրամասները՝ տեսանյութում: