Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Կոսովոյի նախագահը հարցաքննվել է միջազգային դատարանում

2443
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 22:20
Կոսովոյի նախագահը հարցաքննվել է միջազգային դատարանում

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ցուցմունք է տվել Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանում, որը հետաքննում է 1998-1999 թվականներին Կոսովոյում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները՝ Սերբիայից անկախության համար մղվող պատերազմի տարիներին, գրում է Balkan Insight-ը: Պատերազմի ընթացքում Թաչին ղեկավարել է Կոսովոյի ազատագրման բանակը: Հունիսի 24-ին նրա և Կոսովոյի մեկ այլ ազդեցիկ քաղաքական գործչի՝ նախկին դաշտային հրամանատար Կադրի Վեսելիի դեմ առաջադրվել է պաշտոնական մեղադրանքներ: Կոսովոյի նախագահը չի ընդունում միջազգային տրիբունալի կողմից առաջադրված մեղադրանքները, որոնք հավաքվել են բազմաթիվ ապացույցների և հետաքննության հիման վրա: Ըստ Թաչիի՝ նա կարող էր սխալներ թույլ տալ, սակայն ոչ պատերազմական հանցագործություններ:

Կոսովոյի նախագահը հարցաքննվել է միջազգային դատարանում