Հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն անրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
Հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և հայտարարություն տարածել։ «Ինձ շատ անհանգստացնում են վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի երկայնքով կատարած սադրիչ և ապակայունացնող գործողությունները, ներառյալ՝ հայ զինծառայողների գնդակոծումը: Այս գործողությունները վտանգում են զինվորների և խաղաղ բնակիչների կյանքը և մեծացնում են բախման վտանգը, որը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար, մասնավորապես՝ գլոբալ համաճարակի ֆոնին: Այս գործողությունները պետք է դիտարկել նաև Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության համատեքստում՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ, և երկրի մերժումը թույլ չի տալիս սահմանին մոնիթորինգային մեխանիզմներ տեղակայել։ Ես Պետդեպարտամենտին կոչ եմ անում բոլոր կողմերին քարոզել զսպվածություն և դիվանագիտության անհրաժեշտություն, նվազեցնել լարվածությունը»,- նշել է Շիֆը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00