Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այդպես լավ չի, XY-ով կոորդինատները տվեք՝ Զաքիրը հստակ տեղն իմանա». Արծրուն Հովհաննիսյան

290
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 16:55
«Այդպես լավ չի, XY-ով կոորդինատները տվեք՝ Զաքիրը հստակ տեղն իմանա». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին մամուլի խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի հակագրոհի արդյունքում հա՞, դուք նորմա՞լ եք...

Ռազմավարական օբյեկտ է խոցվել հա՞ և դուք ուզում եք ասել, որ ՀՀ-ին եք ծառայո՞ւմ:

Այդպես լավ չի, XY-ով կոորդինատները տվեք՝ Զաքիրը հստակ տեղն իմանա։

Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Մնացածին հետո կանդրադառնամ։

Որպես ՀՀ ԶՈւ-երի սպա՝ իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում»։