Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Stop Aliyev», «No war» գրությունները հայտնվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա

256
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 15:50
«Stop Aliyev», «No war» գրությունները հայտնվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա

Երեկ երեկոյան Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի ճակատային հատվածում անհայտ անձինք գրել են «No war» («Ոչ պատերազմին»), «Stop Aliyev» («Կանգ առ, Ալիև»), իսկ շենքի դռան վրա լցվել է արյուն հիշեցնող հեղուկ։

«Հայաստան» պարբերականի էջերում նշված է հետևյալը. «Չնայած մենք հեղինակներին չենք ճանաչում, բայց Ֆրանսիայից Բաքու ուղարկված ուղերձը պարզ է: Սփյուռքը եղել է և միշտ լինելու է Հայաստանի կողքին»։