Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Դատապարտում ենք Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը»․ Ֆելիպե Ալեխոս Լորենզանա

311
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 12:35
«Դատապարտում ենք Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը»․ Ֆելիպե Ալեխոս Լորենզանա

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Դատապարտում ենք հուլիսի 12-ին Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը: Մենք մերժում ենք պատերազմական գործողությունները և կոչ ենք անում լուծում գտնել դիվանագիտական ուղիներով»,- գրել է Լորենզանան: