Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

«6 տարի է անցել, բայց դատավորները գտել են, որ բացառված չէ սուբյեկտիվ մոտեցումը». Սուրեն Սահակյան

225
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 04:10
«6 տարի է անցել, բայց դատավորները գտել են, որ բացառված չէ սուբյեկտիվ մոտեցումը». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս լավ դաս տվեց մեր տեղական լեգալիստներին (կամ վերջերս մի լավ մասնագետից թարմ տերմին եմ սովորել՝ իրավական պոզիտիվիստներին): ՄԻԵԴ-ը ՍԴ դատավորների՝ բողոքի միջանկյալ հարցը քննել էր՝ իր կազմից բացառելով մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը պաշտոնավարած դատավորներին։ Դա էն ամսաթիվն ա, երբ այժմյան ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել ա ՄԻԵԴ-ում։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ի դատավորները գտել են, որ իրենց կազմից էն դատավորները, որոնք պաշտոնավարել են Ալվինա Գյուլումյանի հետ, կարող են սուբյեկտիվ դատել գործը, որ կապված է իրենց նախկին կոլեգայի հետ։ Էդ օրից մոտ 6 տարի ա անցել, բայց դատավորները գտել են, որ բացառված չի սուբյեկտիվ մոտեցումը։ Շահերի բախման ինչպիսի գիտակցություն պրոֆեսիոնալ էդ մակարդակում։ Իսկ մեր «թոփ» իրավաբաններից շատերը պնդում են, թե իրավական առումով ոչ մի խնդիր չկա, եթե Ալվինա Գյուլումյանն ու Հրայր Թովմասյանը իրենք բացառապես իրենց վերաբերյալ հարց քննեն։ Ձյուն գար, էլի, էս հուլիսի կեսերին»: