Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

«Հիմա գործնական քննության հերթը դիվանագիտությանն է». Հրանուշ Խառատյան

256
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 00:20
«Հիմա գործնական քննության հերթը դիվանագիտությանն է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ոչ պաշտոնական լուրերի, Ադրբեջանի զինծառայողների ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձը, ետ շպրտվելուց հետո դրան հետևած կրակահերթերով ադրբեջանական բանակի ակտիվացումը Հայաստանի սահմանում ադրբեջանցիներին արժեցել է 2 դիրքի կորուստ: Դատելով ադրբեջանական պաշտոնյաների հիստերիկ լարվածությունից ոչ պաշտոնական լուրերը մոտ են իրականությանը: Հայկական կողմը կորուստներ չունի: Սա հայկական բանակում վերջին երկու տարիների աշխատանքի արդյունքի կարծեք թե առաջին գործնական քննությունն է: Ապրեն տղերքը:

Հիմա գործնական քննության հերթը դիվանագիտությանն է: Ադրբեջանական և թուրքական դիվանագիտությունը ուժերի գերլարումով աղաղակում է հայկական ագրեսիայի մասին, չնայած բոլորը, բոլորը հասկանում են, որ ոչ Արցախին, ոչ Հայաստանին նախահարձակ լինել պետք չի: Հասկանալը հասկանում են, բայց հասկանալը շատ քիչ կապ ունի դիրքորոշումների հետ: Դիրքորոշումների հետ ոչ միշտ, բայց հասկանալուց անհամեմատ ուժեղ կապ ունի դիվանագիտությունը: Այդ թվում՝ լրատվական դիվանագիտությունը:

Հիշում ենք, իհարկե, որ Ալիևը մերժեց սահմանում դիտողական սարքեր դնելով նախահարձակներին հայտնաբերելու հայկական առաջարկը: Հենց սրա համար էր մերժում՝ «մենք կհարձակվենք, դուք պատասխան կտաք»:

Հիմա առավել ագրեսիվ դիվանագիտության շրջան է: Տեսնենք ինչքան ենք ուխտի ականջից դուրս եկել»: