Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել զսպվածություն. Ղազախստանի ԱԳՆ

305
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 20:45
Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել զսպվածություն. Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ. այս մասին նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Կոչ ենք անում մեր բարեկամներ՝ Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից՝ վիճահարույց հարցերը լուծելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունը նշում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին առճակատման հետագա սրումը կարող է անկանխատեսելի բացասական հետևանքների հանգեցնել:

«Մենք հույս ենք հայտնում, որ շուտափույթ խաղաղություն և համաձայնություն ձեռք կբերվի, առաջին հերթին, երկկողմ ձևաչափով։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ)-ի հարթակները»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրությունում: